16 օգոստոսի 2013 - 11:43 AMT
ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է իրավիճակն Եգիպտոսում փակ դռների հետևում

ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ նիստ է գումարել փակ դռների հետևում՝ քննարկելու համար Եգիպտոսի իրավիճակը, որտեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել իրավիճակի ապակայունացման պատճառով: Երկրում իրավիճակի մասին կտեղեկացնի ՄԱԿ գլխավոր քարտուղար Յան Էլիասոնը:

Այդ հանդիպման ավարտին հայտարարություն, որոշում կամ բանաձև չի ընդունվելու: Խորհրդի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրալիան, հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը: