16 հունվարի 2003 - 19:11 AMT
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՌԱՋԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
2003 թվականի սեպտեմբերին Հայաստանում կկայանա առաջին համահայկական տնտեսական համաժողովը: Այդ մասին հաղորդել է այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքերով, համաժողովի անցկացումը, արդեն ավանդական դարձած Համահայկական Կոնգրեսի, Համահայկական խաղերի եւ երիտասարդական հավաքների հետ մեկտեղ, կդառնա Հայաստանի եւս մեկ նախաձեռնությունը սփյուռքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: