15 մարտի 2006 - 15:59 AMT
1921 թվականին Հայաստանը անմեղ գառան դեր է կատարել` զոհ գնալով «օտար քեռիների» ընկերությանը
1921 թվականի Մոսկվայի պայմնագիրը Բրեստի խաղաղ համազայնագրի տրաբանական շարունակությունն էր, երբ բոլշեվիկյան Ռուսաստանը ձգտելով դուրս գալ առաջին համաշխարհային պատերազմից պատրաստ էր հսկայական տարածքային զիջումների գնալ եվրոպական հատվածում: Այդ մասին PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է միջազգային իրավունքի փորձքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այն ժամանակաշրջանի նյութերի ուսումնասիրությունը ցույց էտալիս, որ Գերմանիային չէր հետաքրքրում Արեւելյան Հայաստանի ճակատագիրը եւ նա չէր պնդում Թուրքիային հանձնել դրա ինչ-որ հատված: «Դա եղել է Տրոցկու անզնական նախաձեռնությունը` ամենայն հավանականությամբ Լենիանի հետ համաձայնեցված: Նույն թվականի հոկտեմբերին կնքված Կարսի պայմանագիրը միայն ամրացրեց Մոսկվայի պայմանագրի հիմքերը: Արդյունքում, ստացվեց այնպես, որ Մոսկվայում հավաքվեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները եւ Հայաստանից կտրեցին մի մեծ հատված»,- նշել է նա:

Փորձագետը նկատեց, որ խնդիրը կայանում էր նրանում, որ 1921 թվականի մարտին Հայաստանը բոյշեվիկյան չեր: «Բոլշեւիկները վաղուց ի վեր ծրագրում էին բարեկամանալ Թուրքիայի հետ` նպատակ ունենալով տարածել պրոլետարիատի հեղափոխությունը մահմեդական արեւելքում: Բոլշեւիկների նպատակների «անկեղծության» ամենամեծ ապացույցը կլիներ Հայաստանի հողերի` Թուրքիային հանձնելը: Մոսկվայում իհարկե հասկանում էին, որ հայերը չէին համաձայնվի այդպիսի ընթացքի հետ: Հայաստանին չէր կարող ձեռք տալ անմեղ գառան դեր կատարել` զոհ գնալով «օտար քեռիների» ընկերությանը»,- ասել է Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերի համաձայն, հենց այդ նապատակով էլ ձերբակալվեց հայկական բանակի գրեթե ողջ սպայական անձնակազմը, որը եւ առիթ հանդիսացավ 1921 թվականի փետրվարի 18-ի ամբստամբության համար:

«Փետրվարյան ամբստամբությունը դուրս մղեց բոլշեւիկներին Հայաստանի մեծ մասից: Երեւանը եւ բոլոր մեծ քաղաքները գտնվում էին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարության ձեռքերում: Մեղադրել հայերին, ինչպես դա անում են մի շարք վայ-պատմաբաններ, որ «չլիներ ապստամբություն, չէր լինի եւ հողերի հանձնում» անտակտ է պատմական տեսանկյունից եւ անբարոյական է ազգային տեսանկայունից»,- ընդգծել է հայ փորձագետը: