16 օգոստոսի 2013 - 15:04 AMT
Անկարան չի առարկում Սիրիայում քրդերի ինքնավարության դեմ

Անկարան հայտարարել է, որ կտրականապես դեմ չի լինի Սիրիայի հարավում քրդերի ինքնավար շրջանի հայտնվելուն, որոշ պայմանների դեպքում, սակայն, գրում է թուրքական «Հյուրիեթը»՝ սիրիացի քրդերի հետ բանակցություններում թուրք մասնակիցներից մեկի վրա հղումով: Մասնավորապես համապատասխան որոշումը պետք է կայացնի այդ երկրի խորհրդարանը այնտեղ ժողովրդավարական կարգեր հաստատվելուց հետո:

Ներկայումս Անկարան կտրականապես դեմ է Սիրիայում քրդերի ինքնավարությանը: Թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, որ քաղաքացիական պատերազմի պայմաններում այն կարող է դառնալ ՔԱԿ մատակարարման թիկունքային բազա:

Սիրիայի քրդական շրջաններում արդեն գործում է ժամանակավոր գործադիր կոմիտեն, որը հոգում է բնակչության կարիքները, իսկ անվտանգությունն ապահովում են կամավորականները: