16 օգոստոսի 2013 - 15:00 AMT
«Chatham House»-ը կրթաթոշակային ծրագրերի մրցույթ է հայտարարել

Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների առաջատար «Chatham House» ինստիտուտի կողմից հայտարարվել է «Robert Bosch» կրթաթոշակային ծրագրերի մրցույթ:

«Chatham House»-ը հրավիրում է Արևելյան գործընկերության երկրների ուսանողներին կատարել ուսումնասիրություններ միջազգային հարաբերությունների ոլորտում: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 13-ը: