Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարները գործադուլ են հայտարարել

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարները գործադուլ են հայտարարել

PanARMENIAN.Net - Վրաստանի Մառնեուլիում գործադուլ են հայտարարել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարները: Նրանք պահանջում են իրենց աշխատավարձը:

Ինչպես լրագրողներին են հայտնել բանվորները, նրանց չեն վճարում աշխատանքի դիմաց արդեն 5 ամիս շարունակ: «Մենք դիմել ենք մեր ղեկավարությանը, նրանք խոստացել են, որ գումարը կփոխանցվի մոտ օրերս, սակայն արդեն 5 ամիս է անցել: Մենք խնդրում ենք կառավարությանն ու վարչապետին օգնել մեզ»,-ասում են բանվորները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---