16 օգոստոսի 2013 - 17:14 AMT
Թուրքալեզու պետությունները հռչակագիր են ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զգալի առաջընթաց կլինի Եվրասիական տարածաշրջանում խաղաղության, կայունության ու բարգավաճման ապահովման առումով: Այդ մասին ասվում է ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցած Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովի ընդունած համատեղ հռչակագրում:

Գագաթաժողովի աշխատանքին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի նախագահները:

Համատեղ հռչակագրում կողմերը կարևորել են հակամարտության խաղաղ կարգավորումը, որն, ըստ հեղինակների, հիմնական խոչընդոտներից մեկն է կայունության ու տարածաշրջանային համագործակցության համար, Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության հիման վրա: