Սեյրան Օհանյան․ Ադրբեջանցի գերին ուզում է վերադառնալ և Հակոբի վերադարձի համար սա հիմք է

Սեյրան Օհանյան․ Ադրբեջանցի գերին ուզում է վերադառնալ և Հակոբի վերադարձի համար սա հիմք է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորված և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցած Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի շուրջ ձեռնարկիվող բոլոր քայլերը ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ են։ Այս մասին այսօր ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք դիմում ենք ԿԽՄԿ, ստիպում ենք, որ կապ հաստատեն Բաքվի գրասենյակի հետ, որ հնարավորինս շուտ այցելեն Հակոբին, մեր բոլոր հայտարարությունները փոխանցեն, Հակոբն իմանա, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու, որ թույլ չտան միջազգային կոնվենցիաների խախտումներ։ Մենք անելու ենք ամեն ինչ։ Մեզ մոտ գտնվող ադրբեջանցի զինվորն էլ արդեն ուզում է գնալ Ադրբեջան և սա հիմք է Հակոբի վերադարձի համար, հնարավոր է փոխանակում լինի», - ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ առաջնագծում տեղի ունեցող նման դեպքերն ամենացավալիներից են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 2012թ, հուլիսի 26-ին է հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԱՀ ԶՈւ զինծառայող 1992թ. ծնված, շարքային Ֆարաջև Ֆիրուզ Միրզան, գտնվելով զորքերի շփման գծի Թովուզի զորամասում, հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել գերության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---