15 մարտի 2006 - 18:45 AMT
Վրացական պետությունը չի կարող երաշխավորել հայերի անվտանգությունը
Ավաղ, վրացական պաետությունը այլեւս չի կարող երաշխավորել իր քաղաքցիների` հայերի անվտանգությունը, ինչի ապացույց է հանդիսանում Վրաստանի հայերի դեմ կատարվող հանցագործությունների կտրուկ աճը: Այդ մասին ասվում է Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի(ՎՀՀԿ)` Ծալկայի վերջին իրադրությունների վերբերյալ հայտարարության մեջ: ՎՀՀԿ-ը համոզցած է, որ պետք է պարզել միջադեպի մանրամասները եւ հանցագործների նկատմամբ արդարացի պատիժ կիրառել: կենտրոնը պատրաստ է իր իրավասությունների շրջանակներում հետեւել նախնական հետաքննության ընթացքին:

Հաշվի առնելով,որ կասկածյալների մի մասը հետաքննության մեջ է, ավելին, գործի քննությունը դեռ շարունակվում է, ՎՀՀԿ-ը գտնում է, որ նպատակահարմար չէ նախօրոք բացվառել հանցագործության վարկածներից որեւէ մեկը, առավել եւս պետական մակարդակով: ՎՀՀԿ-ը համոզված է, որ նմանօրինակ հանցագործություննեին աջակցում են Վրաստանում ձեւավորված հակահայկական տրամադրությունները, որոնցում ակտիվ դեր են խաղում վրացական ԶԼՄ-ները: Նրանք արմատակալում են հայերի նկատմամբ բացասական վերաբերմունքը, ինչը ազգամիջյան լարվածություն է ստեղծում պետության ներսում: Հայկական ծագում ունեցող քաղաքացիների հետ մեկ տեղ տուժում է նաեւ Հայ առաքելական եկեղեցին:

Ինչ վերաբերում է Ախալքալաքի վերջին հանրահավաքներին, ապա ՎՀՀԿ-ը աջակցում է իր հայրենակիցների պահանջներին եւ պատրաստ է օգնել նրանց: Կենտրոնը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ավելի շատ ուշադրություն դարձնել ազգամիջյան հարաբերություններին, եւ ազգային փոքրամասնությունների իրավունքներին, ինչպես նաեւ երկերում իրավահավասարության եւ հանդուրժողականության սկզբունքների տարածմանը:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Ծալկայում զինված հարձակման հետեւանքով սպանվել է Ղուշչի գյուղի բնակիչ Գեւորգ Գեւորգյանը: Սպանությունը մասայական ոբողքների տեղիք է տվել Վրչաստանի Սամցխե-Ջանախք շրջանում: Վրաստանի ՆԳՆ պաշտոնական դիրքորոշմանը, Ծալկայի սպանությունը կատարվել է կենցաղային մակարդակի վար եւ էթնիկական բնույթ չի կրել: Նախնական քննության արդյունքների համաձայն, ռեստորանում վեճ է ծագել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այնուամենայնիվ, Ծալկայի բնակչությունը համոզված է, որ բախումն ու սպանությունը կատարվել են բացառապես ազգամիջյան հարաբերությունների հողի վրա: