
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ավարտվել է «Հարսնաքարի գործով» դատաքննությունը: Մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը ճառին պատրաստվելու համար դատարանը 15 օր ժամանակ է տվել:
Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: