Ջոն Էվանսը շարունակում է օգտվել Ամերիկայի դեսպան լինելու պատվից ու արտոնություններից

PanARMENIAN.Net - Դեսպան Ջոն Էվանսը մեր դեսպանն է, եւ նա շարունակում է օգտվել այդպիսինը լինելու պատվից ու արտոնություններից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ադամ Էրելին` մեկնաբանելով Հայոց ցեղասապանության մասին հայրարաությունների պատճառով Հայաստանում դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու վերաբերյալ ինֆորմացիան: Ինչպես արդեն հայտնվել է, Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ուղղարկած նամակում ասվում է, որ «ԱՄՆ-ը պետք է բացատրեն իրենց քաղաքականությունը հայ ժողովրդին, մասնավորապես, Ջոն Էվասի նկատմամբ կատրվող պատժամիջոցները»: Ավելի վաղ, Քոնդոլիզա Ռայսին նամակով դիմել էր ԱՄՆ կոնգրեսսի հայերի աջակվցության խմբի անդամ Ֆրենք Փալլոնեն, որում կոնգրեսականը հիասթափություն է հայտնում Ջոն Էվանսի հետ կանչելու ինֆորմացիայի վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Կալիֆորնիայի հայ համայանքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ջոն էվանսը Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության վերաբերյալ հայտարարություն էր արել: «Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն», հայտարարել է Ջոն Էվանսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---