17 օգոստոսի 2013 - 12:18 AMT
Ըստ ՄԱԿ տվյալների, Իրաքում մոտ 154 հազար փախստական կա Սիրիայից

Օգոստոսի 15-ին մոտ 5 հազար սիրիացի փախստականներ հատել են Իրաքի սահմանը, հայտնում է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը: «Վարչության աշխատակիցները հայտնել են, որ փախստականները հիմնականում Հալեպից են, Էֆրինից, Ղամիշլիից»,-ասել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդո դել Բուեհը՝ հավելելով, որ հիմնականում դրանք կանայք են, երեխաներ ու տարեցներ:

Սիրիացիներին ժամանակավորապես տեղավորում են հարազատների մոտ, մզկիթներում: ՄԱԿ-ը մտադիր է Քրդստանի իշխանությունների հետ համատեղ խոշոր ճամբար բացել փախստականների համար Դարաշակրանում: Ըստ ՄԱԿ տվյալների, Իրաքում մոտ 154 հազար փախստական կա Սիրիայից: