17 օգոստոսի 2013 - 12:25 AMT
Սիրիայի կառավարական զորքերը մոտենում են Դամասկոսին

Սիրիայի կառավարական զորքերը մի շարք նախահարձակ գործողություններ են կատարել Դամասկոսի մերձակայքում, հայտնում է SANA գործակալությունը:

Կանոնավոր բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են գրոհայինների ավազակախմբի անդամներին, այդ թվում նաև նրանց սպառազինությունը:

Քալամուն լեռնային շրջանում ուժայիններն առգրավել են հակատանկային կառավարվող հրթիռներով բեռնված տրանսպորտային միջոց:

Սիրիաբնակ քրդերը հայտարարել են, որ դիմակայելու են զինյալ ավազակախմբերին, այդ թվում նաև «Ջեբհաթ ան նուրսե» խմբավորմանը՝ պաշտպանելով իրենց ընտանիքներին: