17 օգոստոսի 2013 - 12:28 AMT
Մեկ օրում Եգիպտոսում ձերբակալվել է «Մահմեդական եղբայրների» շուրջ 1000 անդամ

Մեկ օրում Եգիպտոսում ձերբակալվել է «Մահմեդական եղբայրների» շուրջ 1000 անդամ, հայտնում է AFP-ն:

«Ձերբակալված «Մահմեդական եղբայրների» թիվը հասնում է 10004-ի, Կահիրեում ձերբակալվել է 558 մարդ»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Օգոստոսի 16-ին «Մահմեդական եղբայրները» Կահիրեում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացրեցին նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության դեմ՝ ստանալով «Ցասման երթեր» անվանումը: Կահիրեում բախումների արդյունքում շուրջ 80 մարդ զոհվեց: