17 օգոստոսի 2013 - 12:34 AMT
Ադրբեջանի բնակչությունը ծերանում է

Ըստ Եվրահանձնաժողովի ֆինանսավորած հետազոտության, 2012 թվականին Ադրբեջանից արտագաղթել է 32 հազար մարդ, հայտնում է EastBook-ը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ հեռանում են Ադրբեջանից ոչ միայն զբաղվածության խնդիրների պատճառով կամ սեփական կյանքը փոխելու մտադրությամբ: Ադրբեջանի շրջաններում բավականին բարդ իրավիճակ է՝ խնդիրներ կան խմելու ջրի հետ կապված, գազի ու էլեկտրամատակարարման ոլորտում:

Ադրբեջանցիների 82 տոկոսը մեկնում է ԱՊՀ երկրներ, որոնցից 61 տոկոսը՝ Ռուսաստան: ԵՄ երկրներ են մեկնում արտագաղթողների միայն 2,5 տոկոսը, ուր մեկնողների 57,1 տոկոսը կանայաք են:

Ադրբեջանում կա նաև աշխատուժի ծերացման խնդիր: Հաշվի առնելով 90-ականներին ծնելիության անկումը, պետք է ակնկալել 15-24 տարեկան բնակչության քանակի նվազում: