17 օգոստոսի 2013 - 13:42 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Մենք չենք սատարում քրդական ինքնավարությանը Սիրիայում

Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է այն հաղորդագրությունները, թե երկրի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է աջակցել քրդական ինքնավարության ստեղծմանը Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Լեվենթ Գյուրյուկչուն: Թուրքիայի «Հյուրիեթ» թերթը օգոստոսի 16-ին հայտնել էր թուրքական կառավարության բանակցությունների մասին սիրիացի քրդերի առաջնորդ Սիլահ Մուսլիմի հետ: Ասվել էր, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան համաձայնվել էր Քրդական ինքնավարության ստեղծմանը, սակայն մի պայմանով, որ դա չի անդրադառնա իր տարածքի վրա և ինքնավարությունը կկազմավորվի Սիրիայի խորհրդարանի կողմից երկրում ժողովրդավարության հաստատումից հետո: Գյումրյուկչուն հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը:

Քրդերը կազմում են Սիրիայի բնակչության 10 տոկոսը, քաղաքացիական պատերազմում նրանք չեզոք դիրք են գրավում: