17 օգոստոսի 2013 - 13:56 AMT
Եգիպտոսը չեղյալ է հայտարարել հոկտեմբերին կայանալիք ռազմածովային զորավարժությունները Թուրքիայի հետ

Եգիպտոսը չեղյալ է հայտարարել հոկտեմբերին կայանլիք ռազմածովային զորավարժությունները Թուրքիայի հետ, հայտնում է AFP-ն: Ինչպես ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ, այդ որոշումը արտացոլում է «բողոքը Թուրքիայի անընդունելի հայտարարությունների ու գործողությունների դեմ, որոնք ակնհայտ միջամտություն են Եգիպտոսի ներքին գործերին և չեն արտացոլում եգիպտացիների կամքը»: