ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Մարդասիրության համաշխարհային օրը

ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Մարդասիրության համաշխարհային օրը

PanARMENIAN.Net - Այսօր ավելի քան 40 երեխաներ և երիտասարդներ մասնակցեցին Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Սևանի Վինդսերֆինգի ակումբում:

Միջոցառման նպատակն էր ոգեշնչել երիտասարդությանը լինել ավելի ակտիվ մարդասիրական գործիչներ: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները երիտասարդների հետ քննարկեցին մարդասիրական ոլորտում ՄԱԿ-ի գործունեությունը, բաժանեցին ՄԱԿ-ի համապատասխան գրականություն, իսկ վինդսերֆինգի մրցույթի յոթ հաղթողները պարգևատրվեցին ՄԱԿ-ի խրախուսական նյութերով:

Ամեն տարի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության ոլորտում աշխատող այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են կորցրել ծառայողական պարտքը կատարելիս, այդ թվում` այս տարի զոհված տասնյակ մարդկանց: Այս տարի լրանում է Բաղդադում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի ռմբակոծման 10 տարին, որտեղ մահացան ՄԱԿ-ի և մարդասիրական ոլորտի 22 աշխատակից:

Սևանում տեղի ունեցած միջացառմանն աջակցել են ՄԱԿ-ի Մշտական համակարգողը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը:

16  19.08.13 - Սևանում անցկացվեց Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջացառում
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---