Ադրբեջանի ՊՆ. ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վաղը կայցելեն Հակոբ Ինջիղուլյանին

Ադրբեջանի ՊՆ. ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները վաղը կայցելեն Հակոբ Ինջիղուլյանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե ոչ մի խոչընդոտ չկա և ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները կարող են հանդիպել Հակոբ Ինջիղուլյանի հետ, գրում է APA-ն:

Հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ օգոստոսի 20-ին, Բաքվի ժամանակով 16։00-ին (երևանյան ժամանակով՝ 15:00)։ Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---