Վաղը ցուցմունք կտա Էդմոնդ Խուդյանի ընկերության սնանկացման մասնակիցներից Էդուարդ Եսայանը

Վաղը ցուցմունք կտա Էդմոնդ Խուդյանի ընկերության սնանկացման մասնակիցներից Էդուարդ Եսայանը

PanARMENIAN.Net - Հայաստանում միլինավոր դոլարների ներդրում կատարած, սակայն հետագայում իր հիմնադրած ընկերությունը սնանկացված հայտնաբերած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ Հայաստանում հանդիպել է Մաշտոցի 33-ից տուն գնած, սակայն խաբված հերթական գնորդ Լուսինե Գյուլխասյանի հետ: Լուսինե Գյուլխասյանը իր բնակարանի գործով դատավարությամբ վերջին նիստին էր միջնորդել վկայության հրավիրել նաև գործարար Էդմոնդ Խուդյանին: Վերջինս օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում էր ինչպես տուժած գնորդի հետ հանդիպելու, այնպես էլ այս պահին ՊԵԿ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ որևէ նորություն ստանալու և փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հետ հետագա անելիքները ճշտելու համար:

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի գործարարի ներդրումներով կառուցված շենքից բնակարան գնած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս գործով վերջին դատական նիստում պարզվեց, որ դատահոգեբուժական շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով գլխավոր վկային: Խոսքը վերաբերում է ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին: Իսկ ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրել է դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում: Նախատեսված է, որ վաղվա դատական նիստում դատարանում վերջապես ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանը և կտա այն իրական անձանց անունները, ովքեր կանգնած են ինչպես այս, այնպես նաև մյուս տուժած քաղաքացիների բնակարանների թալանի ետևում: Դատական նիստը նշանակված է վաղը՝ ժամը 16.00-ին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---