Խոշոր ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին․ կան զոհեր ու վիրավորներ

Խոշոր ՃՏՊ Երևան-Սևան ճանապարհին․ կան զոհեր ու վիրավորներ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին` ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1113L պ/հ ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Հ. Ս.-ն (1971 թ.), Լ. Բ.-ն (1960 թ.), Դ. Ս-ն (2001 թ.) և Ա. Ս-ն (2002 թ.) տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Տուժածներ Լ. Ա.-ն (1989 թ.), Ա. Ա-ն (1983 թ.), Վ. Ա.-ն (2010 թ.), Ջ. Ա.-ն (2008 թ.), Լ. Բ.-ն (1951թ.), Հ. Գ.-ն (1968 թ.) և Հ. Գ.-ն (1971 թ.) տեղափոխվել են Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև Ա.Ա-ն, Ջ.Ա.-ն և Հ.Գ.-ն Աբովյան քաղաքի ԲԿ-ից տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

ՃՏՊ-ի հետևանքով Աբովյան քաղաքի ԲԿ-ում մահացել է Լ. Հ.-ն (1975 թ.), ևս երկու չպարզված քաղաքացի՝ Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: Տեղում իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---