Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Սիրիայի գծով տեղի կունենա Հաագայում

Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Սիրիայի գծով տեղի կունենա Հաագայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Սիրիայի գծով տեղի կունենա Հաագայում, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

Ըստ նրա, հանդիպմանը քննարկվելու է «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովի կազմակերպման հարցն ու մասնակիցների կազմը:

Փսակին չի նշել հանդիպման հստակ ժամկետն ու վայրը: Ըստ նրա, ԱՄՆ-ն կներկայացնեն պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և ՌԴ-ում Սիրիայի նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ասել է նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է սիրիական ընդդիմությունից պահանջել, որպեսզի վերջինս միասնական պատվիրակությամբ ներկայանա: Ավելի վաղ իր ներկայացուցիչներին արդեն համաձայնվել է գործուղել Սիրիայի կառավարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---