20 օգոստոսի 2013 - 13:49 AMT
Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայքներում դրությունը հանդարտ է

Կահիրեի հայ համայնքում իրավիճակը հանդարտ է, թեև որևէ համայնքային գործունեություն չի ծավալվում հայտարարված արտակարգ դրության պատճառով: Այս մասին «Ազդակ»-ին տեղեկացրել է եգիպտահայ հասարակական գործիչ Սուրեն Պարսամյանը: Նա նշել է, որ Կահիրեի Ռամզես հրապարակով «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները քայլարշավի ժամանակ Հայ առաքելական եկեղեցու կողքով անցնելիս քարեր են նետել եկեղեցու ուղղությամբ և փշրել նկարազարդ ապակիները: Այնուամենայինվ, Կահիրեում եկեղեցիների դեմ հարձակումները շատ չեն և լուրջ հետևանքների չեն բերել, որովհետև իրավապահ մարմինները միջոցառումներ են ձեռնարկել: Հարձակումների են ենթարկվում հիմնականում երկրի ծայրամասերի եկեղեցիները: Եգիպտոսի կողմից ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ ստորագրելու շուրջ տեղեկությունների մասին Սուրեն Պայրամյանը նշել է, որ ճշգրիտ տեղեկություն չկա: Բայց եգիպտական մամուլն արդեն որոշ ժամանակ գրում է Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մասին:

Եգիպտոսի մեծությամբ երկրորդ քաղաք Ալեքսանդրիայից եգիպտահայ գործարար Պերճ Հալաճյանը հայտնել է, որ դրությունը հանդարտ է: Եկեղեցիների շուրջ ոչինչ չի պատահել, որովհետև իրավապահ ուժերը դրանք պաշտպանում են, բայց հայտարարված արտակարգ դրության պատճառով համայնքային միջոցառումները սառեցվել են:

Եգիպտոսի կողմից ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության մասին փաստաթուղթ ստորագրելու շուրջ տեղեկությունների մասին նա նշել է, որ եգիպտահայերն այդ որոշման համար ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրին շնորհակալական գրություններ են ուղարկել:

Խօսելով Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու վերաբերեալ Եգիպտոսի ժամանակաւոր նախագահ Ատլի Մանսուրի «Թուիթըր»-ի վրայ տեղադրած որոշումին մասին` ան ըսած է, որ եգիպտահայերը այդ որոշումի որդեգրման առիթով ժամանակաւոր նախագահին շնորհաւորական գրութիւններ ուղարկած են: