20 օգոստոսի 2013 - 15:08 AMT
Քաղաքապետարանի և «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի դեմ ԻԱԿ հայցն արդեն դատարանում է

Երևանի քաղաքապետարանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» -ի և դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն արդեն դատարանում է: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

ԻԱԿ պահանջում է ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը: Պահանջվող տեղեկատվության տրամադրումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ` Հենրիկ Նավասարդյանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն` Վազգեն Հարությունյանի կողմից մերժելու համար վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության, յուրաքանչյուրին 50.000 դրամի չափով: Պարտավորեցնել պատասխանողներին, տրամադրել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը՝ ի պատասխան ԻԱԿ հարցման, հայտարարել էր, որ հանրությանը ծառայություններ չի մատուցում, հետևաբար տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի: