20 օգոստոսի 2013 - 15:38 AMT
«Մահմեդական եղբայրները» նոր առաջնորդ ունեն

«Մահմեդական եղբայրները» շտապ կարգով նոր առաջնորդ են ընտրել այն բանից հետո, երբ ձերբակալվեց շարժման նախկին ղեկավար Մոհամմեդ Բադիան: «Մահմեդական եղբայրների» նոր գերագույն ղեկավար է դարձել Մոհամմեդ Բադիայի տեղակալ Մահմուդ Էզզաթը, հայտնում է Sky News-ը:

Մոհամմեդ Բադիան ձերբակալվել է օգոստոսի լույս 20-ի գիշերը իր սեփական բնակարանում:

Ավելի վաղ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը մեղադրել էր Բադիային Կահիրեում անկարգություններ հրահրելու համար: Այն ժամանակ 55 մարդ զոհվեց: