20 օգոստոսի 2013 - 16:06 AMT
Էրդողան. Եգիպտոսի հեղաշրջման հետևում Իսրայելն է կանգնած, մենք ապացույցներ ունենք

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման և «Մահմեդական եղբայրների» պաշտոնանկության համար: Ինչպես գրում է Today's Zaman-ը, Էրդողանը հանդիպել է ԱԶԿ ղեկավարության հետ Ստամբուլում և հայտարարել է. «Եգիպտոսում հեղաշրջման ետևում Իսրայելն է կանգնած, մենք ապացույցներ ունենք»:

Էրդողանը նաև հղում է կատարել ոմն մի ֆրանսաբնակ հրեայի, որի անունը չի նշել, որն, իբր ասել է 2011թ., որ «Մահմեդական եղբայրները» չեն կարող իշխանության ղեկի մոտ մնալ, քանի որ «ժողովրդավարությունը դա լոկ քվեատուփ չէ»:

Էրդողանի թշնամական հայտարարությունները կտրականապես հակասում են Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, որոնք սկսվեցին ընթացիկ տարվա մարտին: