20 օգոստոսի 2013 - 16:56 AMT
Եգիպտոսում թուրք լրագրողների են ձերբակալել

TRT հեռուստաալիքի լրագրող Մեթին Թուրանի ձերբակալությունը երկարացվել է ևս 15 օրով, հայտնում է Anadolu գործակալությունը: Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, Թուրքիայի դեսպանատունը Եգիպտոսում արդեն հայտնել է իր բողոքը այդ որոշման կապակցությամբ:

Օգոստոսի 17-ին երկու թուրք լրագրողներ են ձերբակալվել Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից: Այնուհետև թուրք լրագրողներից մեկը ազատ է արձակվել: TRT հեռուստաալիքի լրագրող Մեթին Թուրանը դեռ բանտում է մնում:

Թուրք լրագրողները լուսաբանում էին «ցասման ուրբաթի» բախումները, երբ վտանգի պատճառով ստիպված էին ցուցարարների հետ ապաստան գտնել Ֆաթհ մզկիթում: