Ոչնչացվել են Նիզամի Գյանջեվիի շիրմաքարի պարսկերեն գրությունները

Ոչնչացվել են Նիզամի Գյանջեվիի շիրմաքարի պարսկերեն գրությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունների կարգադրությամբ ոչնչացվում են Նիզամի Գյանջեվիի շիրմաքարի պարսկերեն գրությունները: Ինչպես գրում է իրանական azariha.org կայքը, Գյանջեվիի շիրիմի պատերին փորագրված զարդաքանդակներն ու ֆարսիով գրությունները ապամոնտաժվել էին վերանորոգման նպատակով,սակայն կրկին չեն տեղադրվել:

«Վերջին տարիներին Ադրբեջանը զանգվածաբար խեղաթյուրում է հայտնի պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջեվիի ազգային պատկանելությունը: Այս համատեքստում վերջերս Հեյդար Ալիևի հիմնադրամը 110 հազար եվրո է հատկացրել Հռոմի քաղաքապետարանին Նիզամի Գյանջեվիի հուշարձանը տեղադրելու համար, սակայն այն ներկայացվելու է որպես ադրբեջանցի գրողի հուշարձան: Իտալացի գիտնականները իրենց բողոքն են հայտնել դրա դեմ: Վերջին 20 տարիներին Ադրբեջանն անդադար որպես ադրբեջանցի բանաստեղծ է ներկայացնում Նիզամիին, որը գրել է միայն պարսկերեն, և նույնիսկ երկու տող չունի գրած այլ լեզվով: Ավելին, այս տարիների ընթացքում Ադրբեջանը փոխում է նաև պարսկական վերջածանցներով անունները»,-գրում է կայքը: Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Սեյեդ Աբբաս Արաքչին, մեկնաբանելով Ադրբեջանի քայլերը, ասել է, «Եթե նույնիսկ Նիզամիի շիրմաքարի պարսկերեն գրությունները փոխարինվեն թուրքալեզու գրություններում, դա չի կարող փոխել պարսկալեզու գրողի պատմական ու մշակութային պատկանելության փաստը», հայտնում է Fars-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---