20 օգոստոսի 2013 - 17:36 AMT
Հայաստանի Մ-17 տ. հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի հետ

Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-ից 30-ը կանցկացվի Հայաստանում:

Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, պատրաստվելով այդ մրցաշարին, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 28-ին և 30-ին Երևանում ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: