
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ աշխատանքները պետք է ընթանան ըստ սահմանված ժամանակացույցի` նպատակ ունենալով հնարավորինս աջակցել առկա ներուժի արդյունավետ բացահայտմանն ու օգտագործմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: