ՀՀ ՊՆ. Ադրբեջանցի գերին կվերադառնա հայրենիք, անկախ հայ գերու հարցում Ադրբեջանի որոշումից

ՀՀ ՊՆ. Ադրբեջանցի գերին կվերադառնա հայրենիք, անկախ հայ գերու հարցում Ադրբեջանի որոշումից

PanARMENIAN.Net - Անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում հանձնառություններին: Այս մասին ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը` ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:

«Մենք գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով և համաձայնություններով ստանձնած պարտականությունների, այդ թվում` ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարևոր` ազատ, անկաշկանդ և գիտակից որոշման», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---