Դատախազության պատվիրակությունը մասնակցել է «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» սեմինարին

Դատախազության պատվիրակությունը մասնակցել է «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» սեմինարին

PanARMENIAN.Net - ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով 2013թ. օգոստոսի 14-ից 19-ը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքար» թեմայով սեմինարին։

Սեմինարը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն ժողովրդական դատախազության միջև 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում՝ նվիրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ փորձի փոխանակման, պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներին, որի ժամանակ ելույթ են ունեցել Ա.Դանիելյանը և պատվիրակության մյուս անդամները:

Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն ընդունել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը, որի ժամանակ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---