
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի արտադրատեսակների վրա դրված արգելանքը:
«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենը ներկայացրել է ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 15.08.2013 թվականի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրության արգելանքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել էր «Արզնու տոահմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: ՍԱՊԾ հանձնարարականը կատարվել է: