21 օգոստոսի 2013 - 10:38 AMT
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական օգնությունը Եգիպտոսին

ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական օգնությունը Եգիպտոսին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ամերիկյան լրատվամիջոցները: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը, փոխանցում է ՐԻԱ «Նովոստի»-ն: «Մեր ռազմական օգնությունը վերանայման գործընթացի մեջ է, բայց այն չի դադարեցվել»,- ասել է Էրնեստը Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Միացյալ Նահանգները Եգիպտոսին ամենօրյա 1,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացնում` փոխարենը ստանալով կարևոր ծառայություններ Մերձավոր Արևելքում տրանզիտի հարցում: Ավելի վաղ մի շարք սենատորներ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությանը կոչ էին արել դադարեցնել վճարումները կապված այն հանգամանքի հետ, որ Եգիպտոսում իշխանությունից հեռացրել էին ընտրված նախագահ Մուհամմեդ Մուրսիին: