21 օգոստոսի 2013 - 09:58 AMT
Ցերեկային ժամերին տեղումների հավանականությունը մեծ է

Այսօր շրջանների մեծ մասում կդիտվի փոփոխական, մեծ մասամբ՝ ամպամած եղանակ։ Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղումների հավանականությունը մեծ է ցերեկային ժամերին, կեսօրից հետո։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային բնույթի անձրևներ, սաստիկ քամի 20-22մ/վրկ, կարկուտի հավանականություն նույնպես կա։

Ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը, այստեղ տեղումների փոքր հավանականություն կա միայն օրվա երկրորդ կեսին։

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի։ Երևանումկդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, օրվա ընթացքում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի 10-15 մ/վրկ արագությամբ:

Ցերեկը սպասվում է +29+31, երեկոյան +23+25 աստիճան տաքություն: