21 օգոստոսի 2013 - 10:10 AMT
«Շախտյորի» մարզիչը կարծում է, որ ՉԼ խմբային փուլ դուրս գալու մեծ շանսեր ունի «Սելթիկը»

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում ղազախական «Շախտյորը» 2:0 հաշվով հաղթանակի է հասել «Սելթիկի» նկատմամբ:

Հանդիպման առաջին րոպեներից դաշտում է եղել նաև Գևորգ Ղազարյանը:

Հաղթանակից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովն ասել է, որ հաջորդ փուլ դուրս գալու մեծ շանսեր ունեն շոտլանդացի ֆուտբոլիստները:

«Մենք առաջին հերթին ապացուցեցինք մեզ, որ կարող ենք խաղալ այնպիսի ուժեղ թիմերի հետ, ինչպիսին «Սելթիկն» է: Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի պատասխան հանդիպումը, բայց մենք ցույց տվեցինք, որ չենք պատրաստվում միավորներ նվիրել»,- մարզչի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը: