Հունահռոմեական ըմբիշ Կորյուն Ամիրյանը պատանեկան ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ

Հունահռոմեական ըմբիշ Կորյուն Ամիրյանը պատանեկան ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ

PanARMENIAN.Net - Սերբիայում ընթանում է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մրցութային առաջին օրը մինչև 63 կգ քաշային կարգում հայ ըմբիշներից բրոնզե մեդալ է նվաճել Կորյուն Ամիրյանը:

Որոշիչ մենամարտում նա 4:1 հաշվով հաղթել է Ադիլետ Տոկտոբեկովին (Ղրղզստան): Այդ քաշային կարգի հաղթողի կոչումը նվաճել է Ազամատ Տախոևը (Ռուսաստան):

Օգոստոսի 21-ին պայքարի մեջ կմտնեն ևս 4 հայ ըմբիշներ: Մինչև 42 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Սլավիկ Գալստյանը հանդիպելու է Էմին Սաֆերշաևին (Ուկրաինա): Էդգար Թամազյանը (46 կգ) 1/16 եզրափակչում մրցելու է Ջավոխոմիր Միրոկոխմեդի (Ուզբեկստան) հետ, Հրանտ Կալչյանի (69 կգ) մրցակիցը 1/8 եզրափակչում լինելու է Քեյվան Ռեզաեիդալինի (Իրան), իսկ Գագիկ Սարգսյանը (76 կգ) 1/16 եզրափակչում հանդիպելու է Տակու Վամաշիտի (Ճապոնիա) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---