21 օգոստոսի 2013 - 11:28 AMT
Նոյեմբերին Sony-ին վաճառքի կհանի PlayStation 4-ը

Ճապոնական Sony կորպորացիան հայտարարել է աշխարհում ամենահայտնի խաղարկային կոնսոլներից մեկի՝ PlayStation 4-ի վաճառքի մեկնարկային ժամկետների մասին: Հյուսիսային Ամերիկայում նորույթը կհայտնվի նոյեմբերի 15-ին, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում՝ երկու շաբաթ անց:

Մեկնարկային գինն ԱՄՆ-ում կկազմի 399 դոլար, Եվրոպայում՝ 399 եվրո: Իսկ ռուսաստանցիները կկարողանան նորույթը ձեռք բերել 179 90 ռուբլիով: Ներկայումս նախնական պատվերների քանակը գերազանցել է մեկ միլիոնը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: