21 օգոստոսի 2013 - 10:30 AMT
Մեկ միլիոնից ավելի երկրպագուներ ցանկություն են հայտնել ներկա լինել ԱԱ-2014-ին

Մեկ միլիոնից ավելի երկրպագուներ ցանկություն են հայտնել ներկա լինել 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նրանք հայտեր են ուղարկել տոմսերի վաճառքի մասին հայտարարելուց անմիջապես հետո: Տոմսերը կարելի է գնել միայն FIFA-ի պաշտոնական կայքից:

Ամենաշատ հայտերը ստացվել են Բրազիլիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Չիլիից և Մեծ Բրիտանիայից:

ՖԻՖԱ-ն ամեն ինչ արել է «սև շուկայում» տոմսերի վաճառքից խուսափելու համար: Այդ պատճառով տոմսերի վաճառքն իրականացվելու է 3 փուլով: