21 օգոստոսի 2013 - 12:26 AMT
Մոհամմեդ էլ Բարադեին դատի են տվել

Համալսարանի պրոֆեսոր Հելուան Սայեդ Աթեեկը դատի է տվել ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամմեդ էլ Բարադեին, որը վաղաժամ հեռացավ Եգիպտոսի փոխնախագահի պաշտոնից՝ մեղադրելով նրան երկրի վստահությունը չարաշահելու մեջ: Ըստ պրոֆեսոր Աթեեկի, Էլ Բարադեի հեռանալը պաշտոնից անշահավետ լույսի ներքո է ներկայացնում Եգիպտոսը համաշխարհային հանրության աչքում, գտնում է եգիպտացի պրոֆեսորը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Եգիպտոսի դատարանը կքննի Էլ Բարադեի դեմ հայցը սեպտեմբերի 19-ին:

Էլ Բարադեին հայտնեց իր հրաժարականի մասին նախորդ շաբաթ: