21 օգոստոսի 2013 - 12:29 AMT
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը պատմական այց է կատարել Դախաու համակենտրոնացման ճամբար

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը պատմական ուղևորություն է կատարել Դախաու համակենտրոնացման ճամբար: Նա կառավարության առաջին ղեկավարն է, որն այցելել է ճամբար:

«Ինձ համար սա առանձնահատուկ պահ է: Այդ ճակատագրերի մասին հիշողությունը խորը վիշտ և ամոթ է առաջացնում իմ մեջ»,-ասել է Մերկելը համակենտրոնացման ճամբարի նախկին բռնավորների հետ հանդիպմանը:

Մերկելի քաղաքական ընդդիմադիրները մեղադրել են Մերկելին, ասելով, որ նա սգո արարողությունը վերածել է իր նախընտրական արշավի մի մասի, հայտնում է ruvr.ru-ն:

Դախաուի համակենտրոնացման ճամբարը ֆաշիստները բացել են 1933թ. Մյունխենի մոտակայքում: Այդ վայրում սպանվել են կամ սովամահ են եղել 41,5 հազար կալանավորներ: Դախաուն մոդել ծառայեց ֆաշիստների համար, որի նմանությամբ կառուցվեցին նաև նացիստական Գերմանիայի մյուս համակենտրոնացման ճամբարները: