16 մարտի 2006 - 17:32 AMT
Հայաստանի փոխխոսնակը հանդիպել է Մոսկվայի հայ երիտասարդության հետ
Հայ երիտասարդության «Միտք» միության նախաձեռնությամբ կայացել է Մոսկվայի հայ երիտասարդության եւ Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ , ՀՅԴ Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի զարգացմանը, հայ-ռուսական համագործակցությանը, տարածաշրջանի քաղաքական իրադրությանը , ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստանի եւ սփյուռքի հարաբերություններին վերբերող հարցեր: Նշենք, որ Հայ երիտասարդության «Միտք» միությունը «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության երիտասրդական նախագիծն է: «Միտք» կազմակերպության բարեկամների ակումբի նիստերի շրջանակներում անցկացվում են հանդիպումներ հայ եւ ռուս քաղաքակաան եւ հասարակական գործիչների հետ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: