ԳԴ.Տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով երբեմն քննությունը կատարվում է մակերեսային21 օգոստոսի 2013 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2012 թվականի ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը: Ըստ այդմ պարզվել է, որ 2012թ-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445023, որից 338655-ը մարդատար, ապա 2013թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 483614 ավտոմեքենա, որից 388043-ը մարդատար: Այսինքն մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49388-ով: Ընդ որում, 2010թ.-ի հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աճել է 67962-ով (388043-320081): 2012թ.-ին հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ոչ միշտ է ապահովվում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի քննության պատշաճ որակը: Մասնավորապես, որոշ դեպքերում կատարվում է մակերեսային քննություն. քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիններն անհրաժեշտ հետևողականություն չեն դրսևորում, ինչը հանգեցնում է նշված հանցագործությունների բացահայտման բացասական հեռանկարի ձևավորմանը: Բացի այդ, պարզվել է, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների ժամանակ կիրառվում են ժամանակի պահանջներին ակնհայտորեն հակասող փորձագիտական մեթոդները: Այսպես՝ Փորձագետները համապատասխան հետևությունների հանգելիս` որպես կանոն ղեկավարվում են «Մեթոդական ցուցումներ, Մոսկվա 1988», «Դատաավտոտեխնիկական փորձաքննություն, Մոսկվա 1980», «Ինֆորմացիոն նամակ դատական ավտոտեխնիկական փորձաքննությանը ելակետային տվյալներ ներկայացնելու կարգի մասին, Երևան 1986» և այլ նմանատիպ փորձագիտական ձեռնարկներով: Ընդ որում, նշված փաստաթղթերում արտացոլված մի շարք չափանիշներ մշակվել են ավելի վաղ ժամանակահատվածում. օրինակ` հետիոտների շարժման արագությունների աղյուսակը հաստատվել է դեռևս 1966 թ.-ին: Նույնիսկ հրատարակման տարեթվերի պարզ թվարկումն անհերքելիորեն փաստում է, որ կիրառվող փորձագիտական մեթոդները չեն կարող համապատասխանել տեխնոլոգիական ու տեղեկատվական զարգացման և առաջնթացի ներկայիս ժամանակաշրջանի պահանջներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |