Արթուր Աբրահամ. Երկրպագուներն ուզում են տեսնել Շտիգլիցի հետ 3-րդ հանդիպումը

Արթուր Աբրահամ. Երկրպագուներն ուզում են տեսնել Շտիգլիցի հետ 3-րդ հանդիպումը

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը խոստովանել է, որ օգոստոսի 24-ին ինքը պարտավոր է հաղթել Վիլբեֆորսե Շիխեպոյին:

«Ես միայն պետք է հաղթեմ, այլ ճանապարհ չունեմ: Շիխեպոյին հաղթելուց հետո ես փորձելու եմ հետ վերադարձնել WBO չեմպիոնական գոտին: Երկրպագուներն ուզում են տեսնել Ռոբերտ Շտիգլիցի հետ 3-րդ հանդիպումը»,- ասել է Աբրահամը:

Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն էլ ավելացրել է, որ հավատում է իր սանի հաղթանակին. «Եթե մենք չհավատայինք, ապա չէինք կազմակերպի այդ մենամարտը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---