22 օգոստոսի 2013 - 13:34 AMT
6 ավտովթար՝ մեկ օրում. Երկու մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 15 և խարդախության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Գողության 10 դեպքից բացահայտվել է 6-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: