22 օգոստոսի 2013 - 13:48 AMT
Պետբյուջե են ներառվելու ՀՀ դիվանագիտական մարմիններին աջակցելու նպատակով կատարված նվիրաբերությունները

ՀՀ կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 16 մլն դրամ` 2013 թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված օտարերկրյա պետություններում վավերական 246 անձնագրի դիմաց չգանձված պետական տուրքի գումարը պետբյուջե վճարելու նպատակով:

Մյուս որոշմամբ ՀՀ պետբյուջե են ներառվելու ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի օգտին կատարված նվիրաբերությունների` մոտ 251 մլն դրամ և ծախսերի` մոտ 232 մլն դրամ գումարները: