Շահութահարկից կազատվեն ոչ ռեզիդենտները, որոնք ներդրումներ կանեն եվրապարտատոմսերի գծով

Շահութահարկից կազատվեն ոչ ռեզիդենտները, որոնք ներդրումներ կանեն եվրապարտատոմսերի գծով

PanARMENIAN.Net - Կառավարությունը օգոստոսի 22-ի նիստում հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն ընդունելու դեպքում կստեղծվեն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպաստավոր պայմաններ:

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը:

Օգոստոսի 8-ին` կառավարության նիստում, հաստատվեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` : Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ`Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռևս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը:

Վարաչպետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանն առաջին անգամ դուրս կգա արտարժույթով պարտատոմսերի միջազգային շուկա և նրան մասնագիտական աջակցություն է հարկավոր այդ ոլորտում: Նա նշել էր նաև, որ հաջող տեղաբշխման դեպքում Հայաստանը մտադիր է մարել Ռուսաստանից 15 տարի ժամկետով վերցրած 500 մլն դոլարի կայունացման պետական վարկը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---