Անցած ամիս Երևանում 350 մետր նոր ջրագիծ է կառուցվել

Անցած ամիս Երևանում 350 մետր նոր ջրագիծ է կառուցվել

PanARMENIAN.Net - Անցած ամիս Երևանում 350 մետր նոր ջրագիծ է կառուցվել, ևս 336 մետր ջրագիծ փոխարինվել է, իսկ 5904 մետր վթարված ջրագիծ հանվել է շահագործումից: Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերությունից : Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում վերացվել է 525 ջրագծի վթար, 1483 վթար ջրահեռացման համակարգում և 249-ը՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 54 փական և 2 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 81 ջրաչափական հանգույց, մաքրվել է 51 դիտահոր և 894 անձրևաընդունիչ:

Կատարված աշխատանքների շնորհիվ հուլիսին Երևանում սպառողների 70%-ն ապահովված է եղել 24 ժամյա ջրամատակարարմամբ, 25%-ը՝ 17-23 ժամյա, իսկ 12-17 -ամյա՝ ընդամենը 5%-ը: Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի 1480 կետից վերցված փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարվող ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

Նույն ամսին ջրի սպառման վերահսկման նպատակով իրականացված աշխատանքների արդյունքում ընկերության կողմից կազմվել է 675 տարաբնույթ խախտման ակտ, որոնցից 45-ը վերաբերում է ապօրինի ջրամիացումներին: Ընկերության բաժանորդների քանակն ավելացել է ավելի քան 500-ով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---