Կոնստանտին Կալաչով. Պուտինը չցանկացավ հաճոյանալ Ադրբեջանին և չայցելեց շահիդների ծառուղի![]() 22 օգոստոսի 2013 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Պուտինը Բաքվում չայցելեց շահիդների ծառուղի, քանի որ ազգամիջյան հակամարտության զոհերի գերեզմաններ այցելելը կնշանակեր հաճոյանալ Ադրբեջանին, ինչը չէին հասկանա Հայաստանում: Այդ մասին հայտարարել է Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը: Նա հիշեցրել է հայտնի ռուսական ասացվածքը. կապիտալ ձեռք բերել ու անմեղություն պահպանել: «Պետությունների մակարդակով դա նույնպես աշխատում է: Այն, որ Պուտինն իր հետ տարել էր Վագիտ Ալեքպերովին ու Իգոր Սեչինին, վկայում է այն մասին, որ Պուտինը ցուցադրաբար առաջին պլան էր մղել տնտեսությունը: Շահիդների ծառուղու այցելությունը դա արդեն զուտ քաղաքականություն է: Ավելի ճիշտ, քաղաքական ընտրություն, որը չարվեց: Դեռևս խոսքը մարտավարության մասին, է, ոչ թե ռազմավարության: Ռազմավարության քննարկումը կարող է մեզ այժմ փակուղի տանել: Ադրբեջանի ընդգրկումը Եվրասիական ու Մաքսային միություններում հակասում է Ռուսաստանի հարաբերություններին Հայաստանի հետ: Շահիդների ծառուղի այցելել կնշանակեր ապտակ հասցնել Հայաստանի հանրային կարծիքին, որն իր տեսակետն ունի պատմության վրա»,-գտնում է Կալաչովը: Նա նաև նշել է, որ եթե Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները կառուցվեն տնտեսական հիմքի վրա, ոչ թե քաղաքական, ապա դա կբխի երկու կողմերի շահերից: «Քաղաքականություն ասելով ես նկատի ունեմ հենց Ղարաբաղի թեման: Ռուսաստանի համար կարևոր է, որ այդ թեման չանցնի ռազմական լուծման հարթություն: Ռուսաստանը ցանկանում է և պատրաստ է լինել Ադրբեջանի գործընկերը, սակայն չի ուզում և պատրաստ չէ զոհաբերել իր ռազմավարական դաշնակիցներից մեկին, որոնք այնքան էլ շատ չեն: Պատային իրավիճակ է ստեղծվում, որտեղ ցանկալի է հուսալ, որ թե Ադրբեջանի, թե Հայաստանի ղեկավարությունը իմաստուն կգտնվեն»,-ասել է ռուս քաղաքագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |