Հայաստանը Ղազախստանում նոր դեսպան ունի

Հայաստանը Ղազախստանում նոր դեսպան ունի

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստա¬նի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստտնի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):

Արա Սահակյանը 1995-1999 թթ. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր է եղել: 1995-1998 թթ աշխատել է ՀՀ ազգային ժողով, փոխնախագահի պաշտոնում: Վերջին տարիներին դասավանդել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---